Հրաձգություն՝ Աթենքում. կա մեկ զոհ և հարյուրավոր բերման ենթարկվածներ

21:22 • 14.02.20

Աթենքում հունական ոստիկանությունը քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգությունից հետո բերման է ենթարկել առնվազն 129 մարդու: Այս մասին տեղեկացնում է ekathimerini.com կայքը:

«Ամենաքիչը 129 մարդ է բերման ենթարկվել ուրբաթ օրը` ճաշից հետո տեղի ունեցած ոստիկանական գործողությունից հետո, որն ուղղված է եղել հրաձգության մեղավորներին պարզելուն: Այդ հրաձգության հետևանքով մեկ մարդ մահացել է, մեկն էլ վիրավորում ստացել»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Փետրվարի 13-ի երեկոյան Աթենքի կենտրոնում դանակներով և հրազենով զինված 30 մարդ մոտեցել է մարդկանց մի խմբի, որը մաքսանենգ ճանապարհով ծխախոտ էր վաճառում: Վկաները նշում են, որ հարձակվողները վաճառողներից գումար էին պահանջում` վաճառքի վայրի պահպանման դիմաց:

Երկու խմբերի միջև տեղի ունեցած հրաձգության հետևանքով մահացած Աֆղանստանի 23-ամյա քաղաքացի է, նույն երկրի մեկ այլ 25-ամյա երիտասարդ վիրավորում է ստացել:

Ոստիկանությունը կարծում է, որ միջադեպը կարող է կապված լինել մաքսանենգության և թմրանյութերի ապօրինի շրջանառության և կեղծ փաստաթղթերի վաճառքի հետ կապված քրեական վեճերի հետ: