Ռուսաստանում միանձնուհին վրաերթի է ենթարկել մանկապարտեզից վերադարձող երկու երեխաներին և նրանց մորն ու հեռացել` տուժողներին թողնելով անօգնական վիճակում

06:04 • 14.02.20

ՌԴ Կալուգայի շրջանում 33-ամյա կինը վրաերթի է ենթարկել մանկապարտեզից վերադարձող երկու երեխաներին և նրանց մորը, որից հետո հեռացել է դեպքի վայրից` անօգնական վիճակում թողնելով տուժողներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:

Նշվում է, որ մեքենայի ղեկին եղել է միանձնուհի, սակայն մեկ այլ աղբյուր հայտնում է, որ նա եղել է քահանայի կին: Վերջինս մեքենայից դուրս է եկել, նայել հետիոտներին և հեռացել` ասելով, որ տանն իրեն սպասում են իր սեփական երեխաները:

Աղբյուրը հայտնում է, որ տուժողներից 10-ամյա աղջիկը ողնաշարի լուրջ վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ: Վարորդի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն նրա անունը դեռ չի հրապարակվում: