Զախարովան պատմել է, թե ինչով է ավարտվել Սերգեյ Լավրովի և Մայք Պոմպեոյի հանդիպումը Մյունխենում
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, թե ինչով է ավարտվել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Մյունխենում: Այս մասին տեղեկացնում է vesti.ru կայքը:
Զախարովան տեղեկացրել է, որ Պոմպեոն դուրս է եկել Լավրովի մոտից և ամբողջ միջանցքով բարձր ասել է. «Good luck»:
«Ռուսական բանակցային սենյակի մոտ կանգնած Մյունխենյան համաժողովի մասնակիցները հոգոց հանեցին, այսօր ամերիկացիները քչերին է, որ լավ բան են ցանկանում»,- նշել է Զախարովան:
Սերգեյ Լավրովն ու Մայք Պոմպեոն կարճատև հանդիպում են ունեցել այսօր բացված անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի շրջանակներում:










