Հնդկաստանում Թրամփի այցին ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով հատուկ պատ են կառուցում (լուսանկարներ)

14:24 • 14.02.20

Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում աշխատանքներ են տարվում 400 մետր երկարությամբ պատի կառուցման ուղղությամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանմանն ընդառաջ քաղաքի ետնախորշերը թաքցնելու նպատակով, հայտնում է Reuters գործակալությունը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչը բացատրել է, թե պատն անվտանգության նկատառումներով է կառուցվում, ինչպես նաև աշխատանքները տարվում են տարածքի ընդհանուր բարեկարգման համար:

Պետության պատվերով պատը կառուցող կապալառու ընկերությունն այլ կերպ է մեկնաբանում ծրագրի նպատակները. պատն օդանավակայանից դեպի քաղաք տանող ճանապարհի երկայնքով կկառուցվի, որով Թրամփը կուղևորվի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը:

Նշվում է, որ 150 բանվոր աշխատում է շուրջօրյա, որպեսզի կարողանա ծրագիրը մինչև ԱՄՆ նախագահի գալն ավարտին հասցնել: Ճանապարհի երկայնքով տարածվող ետնախորշերում մոտ 800 աղքատ ընտանիք է ապրում:

 

Картинки по запросу "Another wall goes up for Trump, this time in India"

Картинки по запросу "Another wall goes up for Trump, this time in India"