Ինձ վերագրվող սուտ մատնությունը վերաբերում էր ոչ թե «սև խավիար»–ին, այլ Ն․ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ին հրահանգ տալուն, ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ․ Նարեկ Սամսոնյան
Ինձ վերագրվող սուտ մատնությունը վերաբերում էր ոչ թե «սև խավիար»–ին, այլ Ն․ Փաշինյանի կողմից ՊԵԿ–ին հրահանգ տալուն․ ստացվում է՝ սև խավիարի պատմությունը սուտ չէ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։
Նա պարզաբանեց, որ որպես սուտ մատնություն դիտարկվել է, ոչ թե իր հայտարարությունն այն մասին, որ վարչապետի ընտանիքի համար 1 կգ-ն 3000 դոլարով «սև իկռա» է ձեռք բերվել, այլ հայտարարության այն հատվածի համար, որում պնդել է, թե վարչապետը հրահանգել է ՊԵԿ-ին զբաղվել ռեստորանի հարցերով, քանի որ անկանխիկ վճարելու համար 3000 դոլարի փոխարեն ռեստորանը 5000 դոլար է պահանջել:
Նա պնդեց, որ գործը հարուցվել է չեղած բանի հիման վրա, քանի որ ինքը նախկինում ՀՔԾ-ում ցուցմունք է տվել, բայց չի ստորագրել դրա տակ, քանի որ կազմված ցուցմունքը չի արտացոլել իր ասածները:
«ՀՔԾ-ն այդ ցուցմունքի հիման վրա, որից ես հրաժարվել եմ, հարուցել է այս քրեական գործը, այսինքն՝ չեղած բանի վրա: Նույն օրը ՀՔԾ-ն տարածել է հայտարարություն, որտեղ ասում է, որ ես հրաժարվում եմ ցուցմունք տալուց: Այսինքն՝ նախ ֆիքսում են, որ ես ցուցմունք չեմ տվել, հետո ֆիքսում են, որ իմ ցուցմունքի հիման վրա հարուցեն քրգործ», - ասաց նա:
Նարեկ Սամսոնյանի պնդմամբ ՝ իրականացվում է իրավական խուլիգանություն, որի գլխին ոչ թե քննիչ Լեռնիկ Ստեփանյանը կամ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն է կանգնած, այլ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝տեսանյութում։










