«Ամբողջ թոշակը ծախսվում է գրքի, դրանից հետո էլ` արձակուրդի վրա». Ալիսա Ֆրեյնդլիխը գնահատել է պետությունից ստացվող թոշակը (լուսանկար)

13:29 • 15.02.20

ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, հայտնի և սիրված դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը Teleprogramma.pro պորտալի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ բավականին նորմալ թոշակ է ստանում պետությունից, սակայն թոշակի հստակ չափը չի նշել:

«Ծառայողական սիրավեպ», «Դաժան ռոմանս» և «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմերի աստղն արդեն 85 տարեկան է:

«Ես նորմալ թոշակ եմ ստանում, նորմալ: Ես (Լենինգրադի) շրջափակման մեջ եմ եղել, այդ իսկ պատճառով իմ թոշակը բարձր է: Ես նաև պատվավոր քաղաքացի եմ, և դրանով էլ այն կրկնապատկվում է: Ամբողջ թոշակը ծախսվում է գրքի, դրանից հետո էլ արձակուրդի վրա»,-ասել է հայտնի դերասանուհին:

Ալիսա Ֆրեյնդլիխը ծնվել է 1934 թվականին Լենինգրադում: 1941 թվականին հաճախել է տեղի թիվ 239 դպրոցի առաջին դասարան: Դպրոցը գտնվում էր քաղաքի կենտրոնում և քաղաքի հենց այն մասն էր, որը ենթարկվում էր գերմանացիների զանգվածային կրակոցներին: Դրանից հետո Լենինգրադը ենթարկվեց նաև շրջափակման: