ԱՄՆ նախագահի թեկնածու Մայքլ Բլումբերգը 1,5 մլն դոլար է ծախսել մեմերի վրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում. Forbes

03:20 • 15.02.20

Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը 1,5 մլն դոլար է ծախսել մեմերի վրա` նախընտրական քարոզարշավի շրջանակներում: Նա մեմերը տեղադրել է հիմնականում Ինստագրամում: Այս մասին հայտարարում է Forbes-ը:

Նշվում է, որ Բլումբերգն օգտվում է շուրջ 30 մարդու ծառայություններից, ովքեր ակտիվորեն հրապարակում են քարոզչական նյութերը վառ ու հիշարժան ձևով: Mediakix մարքեթինգային գործակալության տվյալներով ՝ այն մարդիկ, ովքեր ունեն միլիոնից ավել հետևորդներ, մեկ հրապարակման համար պահանջում են շուրջ 10 000 դոլար, իսկ քաղաքական բնույթի թեմաներով` նույնիսկ 50 000 դոլար:

Փորձագետները կարծում են, որ նմանատիպ թեմաներով հրապարակումները ռիսկային են բլոգերների համար և նրանք կարող են կորցնել քաղաքական տարբեր հայացքներ ունեցող հետևորդներին: