Չեխիայում ոստիկաններն ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերել են սրտի զարկերի ռիթմը որոշող սարքի օգնությամբ

01:21 • 15.02.20

Չեխիայում իրավապահ մարմինները Սոկոլով շրջանում հայտնաբերել են 11 ապօրինի ներգաղթյալի` սրտի զարկերի ռիթմը որոշող սարքի օգնությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Ոստիկանները մեքենայի հսկողություն իրականացնելիս օգտագործել են heartbeat detector սարքը, որն արձանագրում է մարդու սրտի զարկերի հաճախականությունը: Հենց այս սարքն էլ ֆիքսել է 11 մարդու` տարօրինակ սրտի աշխատանքով»,- հայտնում է աղբյուրը:

Նշվում է, որ մեքենայում գաղթականների մեծամասնությունը եղել են Աֆղանստանի, ինչպես նաև Բանգլադեշի և Սոմալիի քաղաքացիներ` 16-ից 36 տարեկան: Մեքենան ուներ ռումինական գրանցման համարանիշ: Վարորդը, ինչպես նաև ներգաղթյալները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք: