Չինաստանի բանկերում հին թղթադրամներն ախտահանում են և ուղարկում կարանտինի (տեսանյութ)

19:46 • 15.02.20

Չինաստանի Ազգային բանկը շուրջ 600 յուանի չափով նոր թղթադրամներ է թողարկել, որոնք հների փոխարեն կդրվեն շրջանառության մեջ:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, բանկերում հին թղթադրամները ախտահանման են ենթարկվում ուլտրամանուշակագույն լույսի կամ բարձր ջերմաստիճանի միջոցով, այնուհետև դրանք ուղարկում են մեկուսարան: Հին թղթադրամները 7-14 օր կարանտինային իրավիճակում են պահվելու:

Այս որոշումը պայմանավորված է նոր տեսակի Covid-19 կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Հաղորդվում է, որ 4 մլրդ յուան արժողությամբ նոր թղթադրամներ են ուղարկվել Ուհան քաղաք, որտեղից սկսել է տարածվել վիրուսը: Հիվանդությունից մահացածների թիվը հասել է 1527-ի, հիվանդներինը՝ մոտ 66 500-ի: