Եվրոպայում կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել

15:05 • 15.02.20

Եվրոպայի տարածքում նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով մահվան առաջին դեպքն է գրանցվել. Ֆրանսիայի տարածքում մահացել է վարակված չինացի զբոսաշրջիկ: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը` հղում անելով France-Presse գործակալությանը:

Հաղորդվում է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության 80-ամյա քաղաքացին հոսպիտալացվել էր հունվարի վերջին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: