Կորոնավիրուսը հասել է Աֆրիկա. վարակման առաջին դեպքն է գրանցվել Եգիպտոսում
Եգիպտոսում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Ինչպես հայտնում է Life.ru-ն, հղում անելով տեղի առողջապահության նախարարությանը, վարակը գրանցվել է զբոսաշրջիկի մոտ, որը Եգիպտոս է եկել արտերկրից: Թե որ երկրից, չի հստակեցվում:
Նշվում է, որ հիվանդը երկու շաբաթով մեկուսացվել է, նրա վիճակը գնահատվում է կայուն և նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այպիսով` Եգիպտոսը դարձավ առաջին պետությունն Աֆրիկայում, որտեղ գրանցվել է նոր տեսակի վիրուսը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսը բռնկվել է Չինաստանի Ուհան քաղաքում: Ներկայումս Չինաստանում վարակի հետևանքով մահացել է շուրջ 1480 մարդ, հիվանդանոցներից դուրս է գրվել մոտ 6000 մարդ:










