Բրյուսելում ամենամյա լուսային շոուն այս տարի շրջակա միջավայրի խնդիրներին է նվիրված
Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Вright Brussels անվանումով լուսային շոուն, որն անցկացվում է փետրվարի 13-16-ն ընկած ժամանակահատվածում, այս տարի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկ այցելու կունենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով միջոցառման կազմակերպիչներին:
Իշխանությունները տեղի բնակիչների հետ միասին քաղաքի պատմական մասով անցնող ինը կիլոմետրանոց երթուղի են մշակել, որի ընթացքում կայցելեն ավելի քան տասը ցուցանմուշ դիտելու:
Միևնույն ժամանակ, որոշ ինստալյացիաներ, ըստ կազմակերպիչների, կստիպեն մարդկանց մտածել ժամանակակից աշխարհի խնդիրների մասին:
Marche aux poulets փողոցում ռոբոտն ասֆալտի վրա «լուսային թանաքով» բանաստեղծություններ է գրում, իսկ օդում թռչող «վերջին կետի» ուրվականը խորհրդանշում է մոլորակի կենսաբազմազանության ոչնչացման սպառնալիքը:
Saint-Catrine հրապարակում թափանցիկ պլաստիկ գնդում փակված ռոբոտը վանդակում գտնվող կենդանու պես փորձում է հարձակվել անցորդների վրա:
Ցուցադրության օբյեկտների միջև կարելի է միայն ոտքով կամ հեծանվով տեղաշարժվել:
2019 թվականին Բրյուսելի լուսային շոուն այցելել է մոտ 200 հազար զբոսաշրջիկ: Այս տարի կազմակերպիչներն ընդլայնել են միջոցառման անցկացման տարածքը ՝ հույս ունենալով հյուրերի ավելի մեծ ներհոսք ունենալ:










