Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում ուղևորն ընկել է գնացքի գծերի վրա
ՌԴ մայրաքաղաքային մետրոյի «Ցարիցինո» կայարանում ուղևորներից մեկն ընկել է գնացքի գծերի վրա: Այս մասին Интерфакс գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին տեղյակ աղբյուրին:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ տեղի ժամանակով 20:20-ին: Ուղևորի փրկության համար անջատվել է կոնտակտային երկաթգծի լարումը: Դադարեցվել է գնացքների տեղաշարժը «Ավտոզավոդսկայա» կայարանից մինչև «Օրեխովո» կայարան:
Գործակալության աղբյուրը տեղեկություն չունի գնացքի գծերի վրա ընկած մարդու վիճակի մասին: Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հաստատել են, որ շաբաթ երեկոյան գնացքների շարժը դադարեցվել է՝ ճանապարհին հայտնված ուղևորի պատճառով:










