Ուկրաինայում մահացել է 8-ամյա «տարեց» երեխան (տեսանյութ)
Ուկրաինայի Վոլինսկի շրջանի հիվանդանոցներից մեկում մահացել է 8-ամյա Աննա Սակիդոնը, որը հազվագյուտ հիվանդության պատճառով տարեց կնոջ տեսք ուներ: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
Բժիշկները նրա կենսաբանական տարիքը գնահատել են 70, թեև մահվան պահին աղջնակն ընդամենը 8 տարեկան էր: Այսինքն` յուրաքանչյուր մեկ տարին հիվանդության առկայության պայմաններում համարժեք է 8-9 տարվա:
«Մեր երկրում Հաստինգս-Գիլֆորդ համախտանիշ ախտորոշվել է երկու երեխայի մոտ: Սա գենետիկ հիվանդություն է և առաջանում է մուտացիայի հետևանքով։ Ամբողջ աշխարհում կա հիվանդության գրանցման շուրջ 100 դեպք»,- ասել է բժիշկ Սերգեյ Լյաշչենկոն:










