Մյունխենյան համաժողովում Զելենսկու ելույթի ընթացում նրան բարձրախոս չեն տվել

16:30 • 15.02.20

Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի ժամանակ նրան բարձրախոս չեն տրամադրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Ուկրաինայի նախագահի ելույթը տեղի է ունեցել ոչ թե հիմնական սրահում, այլ փոքրիկ սենյակում, նրան լսելու էին եկել բազմաթիվ լրագրողներ, ուկրաինական պատվիրակությունը, Մյունխենյան համաժողովի շատ մասնակիցներ: Երբ Զելենսկին մոտեցել է ամբիոնին, այնտեղ բարձրախոս չի եղել:

«Ես կարո՞ղ եմ բարձրախոս ստանալ: Ես չեմ կարող առանց դրա»,-դիմել է Զելենսկին կազմակերպիչներին:

Դրանից հետո համաժողովի ներկայացուցիչներից մեկը իր բարձրախոսը տրամադրել է Ուկրաինայի նախագահին: