Հրաձգություն՝ Կալինինգրադի կենտրոնում. 2 մարդ է մահացել, այդ թվում՝ հղի կին (տեսանյութ)

03:54 • 16.02.20

ՌԴ Կալինինգրադ քաղաքի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:

Նշվում է, որ կրակոցներն արձակվել են վորսորդական հրացանով:

«Նա կրակել է երկու մարդու, որոնք մահացել են, ապա փորձել է ինքնասպան լինել: Չարագործն այժմ վիրավոր է և հոսպիտալացվել է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Վերջինիս խոսքով՝ մահացածները տղամարդ և կին են: «Սպանված կինը երեխայի էր սպասում: ՔԿ աշխատակիցներն դեպքի վայրում են: Քրեական գործ հարուցելու հարցն է որոշվում», -հավելել է աղբյուրը: