Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը․ նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան գրառում է կատարել`կից հրապարակելով լուսանկար և ՀՀ Ազգային անվտանգությանը ծառայությանը կոչ է արել հայտնաբերել օգտահաշվի տիրոջը` պարզելով նրա քաղաքական կապերը: Լևոն Քոչարյանի կարծիքով` նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է: Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը: Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում: Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման: Նման գրառում տարածողները կամա թե ակամա սերմանում են ներազգային ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»:_1.jpg?1581878064985)










