Մոսկովյան կայարանի տարածքում փոստով ուղարկված ծանրոցում Հայրենական մեծ պատերազմի տարիների արկ են հայտնաբերել

20:51 • 16.02.20

Մոսկվայի Կազանսկի կայարանի տարածքում փոստով ուղարկված ծանրոցում Հայրենական մեծ պատերազմի տարիներից արկ են հայտնաբերել: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կայարանի մամլո ծառայությունը: Կայարանի համակարգող կենտրոնն արդեն աշխատում է սովորական ռեժիմով:

Նշվում է, որ արկը պայթուցիչ չի ունեցել: Աղբյուրի տվյալներով՝ արկում պայթուցիչ նյութ չի եղել: Դեպքի վայրում ոստիկաններ են եղել տարհանել են մարդկանց փոտային բաժանմունքից:

ՌԴ Փոստային ծառայության անվտանգության աշխատակիցներն ավելի վաղ հայտնել էին փոստային բաժանմունքներից մեկում արկի նման առարկա հայտնաբերելու մասին: Դրանից հետո դեպքի վայր էին ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները: Ուղարկողի և հասցեատիրոջ ինքնության մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկաններին: