Սանկտ Պետերբուրգում տղամարդն ընկերուհուն նետել է գետը, այնուհետև խեղդվել է՝ փորձելով փրկել նրան (տեսանյութ)

22:47 • 16.02.20

ՌԴ Սանկտ Պետերբուրգում հարբած տղամարդն իր ընկերուհուն նետել է գետը: Կատարվածը ֆիքսել է անվտանգության տեսախցիկը: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Ren TV-ն:

Ինչպես երևում է հրապարակված կադրերում, կինն իրականում չէր դիմադրում: Նախնական տվյալներով՝ երկուսն էլ հարբած են եղել այդ պահին:

Այն բանից հետո, երբ կինը ջրում է հայտնվել, տղամարդը որոշել է փրկել նրան: Ինչպես երևում է, նա փորձել է դա անել ձեռքի տակ եղած առարկաների օգնությամբ: Այնուհետև ինքն է նետվել ջուրն՝ ընկերուհուն օգնելու համար:

Կատարվածի արդյունքում տղամարդը խեղդվել է, իսկ կնոջն ափ են հասցրել անցորդները: