Մահացել է «Դիսնեյի» 15-ամյա դերասանուհի Նիկիտա Վալիգվան
«Դիսնեյի» դերասանուհի Նիկիտա Վալիգվան մահացել է 15 տարեկան հասակում: Ինչպես փոխանցում է CNN-ը, այս մասին հայտնել են Ուգանդայի դպրոցից, որտեղ նա սովորում էր:
Աղջկա մահվան պատճառ է դարձել գլխուղեղի ուռուցքը: Նիկիտան 2016-ին նկարահանվել էր «Դիսնեյի» «Կատվեի թագուհին» ֆիլմում:
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է ընկած, որը պատմում է Ուգանդայի արվարձաններում բնակվող Ֆիոնա Մութեսիի մասին, ով դարձել է շախմատի համաշախարհային աստղ: Ֆիլմում Նիկիտան մարմնավորել է գլխավոր հերոսուհու ընկերուհուն՝ Գլորիային:









