Հունվարի 8-ից փետրվարի 15-ի բացակայությունները կզրոյացվեն մեխանիկորեն․ Արայիկ Հարությունյանը՝ դպրոցներում հիվանդության պատճառով գրանցված բացակայությունների մասին

14:11 • 17.02.20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում տեղեկացրել է, որ վերջին օրերին հիվանդության պատճառով բացակայած աշակերտների բացակայությունները կհամարվեն հարգելի։

· «Լավ լուր` այս օրերին դպրոցից հիվանդության պատճառով բացակայած աշակերտի համար.

․ հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն,

․ փետրվարի 17-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում բացակայությունները կհամարվեն հարգելի բժշկական տեղեկանքի առկայության պայմաններում»:

Մանրամասները՝ տեսանյութում։