Իռալանդիայի ափերին «ուրվական-նավ» է մոտեցել
Իռլանդիայի Կորկ կոմսության ափերին 77-մետր երկարությամբ բեռնատար նավ են հայտնաբերել, որը ժամանակին երթևեկել է Տանզանիայի դրոշով:
Ինչպես տեղեկացնում է Irish examiner-ը, առափնյա ծառայության ներկայացուցչի խոսքով՝ առանց անձնակազմի նավի հայտնվելը բավականին արտասովոր երևույթ է: Դեռևս պարզ չէ, թե այն ինչպես է հասել այնտեղ: MV Alta անվանումն ունեցող նավը, հավանաբար, ափին է հասել Միացյալ Թագավորությունում մոլեգնող «Դենիս» փոթորիկի պատճառով:
Վերջին անգամ «ուրվական-նավը» տեսել են կես տարի առաջ Աֆրիկայի ափերից ոչ հեռու: 2018-ի սեպտեմբերին այն նկատել են նաև Բերմուդյան կղզիների մոտակայքում:
Հայտնի է, որ նավը կառուցվել է 1976թ. և վերջին 18 ամիսների ընթացքում գտնվել է Ատլանտյան օվկիանոսի ջրերում:
Այժմ այն հայտնվել է իռլանդական ափի քարքարոտ հատվածում: Տեղի ղեկավարությունը ջանքեր է գործադրում՝ պարզելու համար, թե արդյոք այն վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի և նավերի երթևեկության համար:










