Նոր Զելանդիայում կենսաբանը տեսագրել է, թե ինչպես է շնաձուկն ատամներով կառչել իր նավից (տեսանյութ)

19:12 • 17.02.20

Նոր Զելանդիայի ջրերում նավարկող զբոսանավի ուղևորը տեսագրել է, թե ինչպես է շնաձուկն ատամներով կառչել իր նավից:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել կենսաբան Ռիլի Էլիոտի հետ, երբ շնաձկների ուսումնասիրության հարցում մասնագիտացած 35-ամյա գիտնականը հետազոտություն էր իրականացնում դոկտորական թեզի պաշտպանության համար: Նրա շքեղ նավի վրա «հարձակում էր գործել» մակո-շնաձուկը:

Տղամարդը տեսագրել է կատարվածը: Ինչպես երևում է տեսագրությունից, շնաձուկը մի քանի վայրկյան անց բաց է թողել նավի տախտակամածը, սակայն շարունակել է լողալ մոտակայքում:

Գիտնականը հայտնել է, որ ավելի ուշ ինքն էլ է իջել ջուրը և լողացել ծովային կենդանու հարևանությամբ: Նրա խոսքով՝ նավը բավականին ամուր էր, և շնաձուկը չէր կարող վտանգ ներկայացնել իր համար: