Ճապոնիայում կարանտինի տակ գտնվող Diamond Princess զբոսանավի ուղևորներից ևս 99-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, նրանց թվում մեկ ռուս կին կա

20:48 • 17.02.20

Ճապոնիայի Յոկոհամա ծովածոցում կայանված Diamond Princess զբոսաշրջային նավի ուղևորներից ևս 99-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Ինչպես հայտնում է CNN-ը, նրանց թվում է մեկ ռուս կին, որին շուտով կտեղափոխեն հիվանդանոց:

Աղբյուրը հայտնում է, որ նավից մոտ 400 ամերիկացիների են տարհանել, որոնք ուղևորվել են տուն: Նշվում է, որ առնվազն 62-ը վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով:

Կանադան, Իտալիան և Հոնկոնգը նույնպես պատրաստվում են տարհանել իրենց քաղաքացիներին Diamond Princess զբոսանավից: 74 քաղաքացու տարհանում է իրականացնում նաև Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ 3700 ուղևոր ունեցող զբոսանավը ճապոնական ծովածոցում է գտնվում փետրվարի 5-ից: Մի քանի երկրներ այս ընթացքում մերժել են թույլատրել նավին մտնել իրենց նավահանգիստները:  

Հեռուստաալիքի տվյալներով՝ Չինաստանի բնակչության կեսը՝ շուրջ 780 մլն մարդ, գտնվում է ճանապարհորդելու սահմանափակումների տակ՝ պայմանավորված տրանսպորտային երթևեկության կրճատմամբ:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը ողջ աշխարհում արդեն գերազանցել է 71 հազարը, մահացածների թիվը հասել է 1775-ի, որոնցից 5-ը Չինաստանի սահմաններից դուրս: