Ալմաթիում ահաբեկչություններ ծրագրած ծայրահեղականներ են ձերբակալվել

09:05 • 18.02.20

Ղազախական Ալմաթիում ազգային անվտանգության հանձնաժողովի աշխատակիցները ձերբակալել են երկու ծայրահեղականի, որոնք ահաբեկչական գործողություններ էին ծրագրել հանրային վայրերում, հայտնել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է ria.ru-ն:

Կասկածյալները ձերբակալվել են փետրվարի 14-ին՝ դատարանի որոշմամբ:

«Քննչական գործողությունների ընթացքում նրանց բնակության վայրից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ սարք՝ խոցող տարրերով, դրա պատրաստման համար բաղադրիչներ, սառը զենք, հարձակման համար նախատեսված ենթադրյալ օբյեկտների լուսանկարով և տեսանյութով սմարթֆոններ»,- ասված է մամուլի տեղեկագրում:

Հետաքննության նյութերի համաձայն՝ ձերբակալվածներն ահաբեկչություններ էին նախապատրաստում երկրի տարածքում, այդ թվում՝ մարդկանց զանգվածային կուտակման վայրերում:

Հարուցվել են քրեական գործեր ահաբեկչության և ահաբեկչության քարոզչության նախապատրաստման փաստերով: