Բաքվի խոշորագույն առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով 8 մարդ է տուժել (լուսանկարներ)

12:30 • 18.02.20

Բաքվի խոշորագույն «Սադարակ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է տուժել, հայտնում է ria.ru-ն՝ տարածքային բժշկական ստորաբաժանումների վարչության միավորմանը հղումով:

Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության հինգ բրիգադ: Ըստ հաղորդման՝ հոսպիտալացվել է մեկ մարդ՝ գլխի վնասվածքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում երեքշաբթի խոշոր հրդեհ է բռնկվել քաղաքի ամենամեծ «Սադարակ» առևտրի կենտրոնում:

Տեղական աղբյուրների հաղորդմամբ՝  հրդեհը բռնկվել է շուկայի կենտրոնում, այդ պատճառով հրշեջ մեքենաները դժվարացել են մտնել դեպքի վայր: Ականատեսների խոսքով՝ հրդեհվել Է մի քանի խանութ:

«Սադարակ» առևտրի կենտրոնը տեղակայված է Բաքվի արվարձանում: Դրա մակերեսը 100 հեկտար է: Այն ներառում է մանրածախ և մեծածախ առևտրի ավելի քան 12 հազար օբյեկտ, գյուղատնտեսական ապրանքների շուկա, մեկ հարկանի մեծածախ պահեստ, տարբեր ինժեներական կառույցներ:

Image result for При пожаре в ТЦ в Баку пострадали восемь человек

Image result for При пожаре в ТЦ в Баку пострадали восемь человек

Image result for При пожаре в ТЦ в Баку пострадали восемь человек

Картинки по запросу "В Баку горит крупнейший торговый центр «Садарак»"