Ազգային ժողովը 2020-ին 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի

14:03 • 18.02.20

Աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար Ազգային ժողովը 552 ժամանակակից համակարգիչ ձեռք կբերի։

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Անվերապահորեն ընդունում եմ այն թեզը, որ ժամանակակից պահանջներին համապատասխան արդյունավետ աշխատանք իրականացնելու համար աշխատակիցը պետք է զինված լինի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական, միջոցներով, սարքավորումներով և անհրաժեշտ գիտելիքներով: