Վոլգոգրադի հայկական եկեղեցու տարածքում հրդեհ Է բռնկվել. կրակը մարելուց հետո տղամարդու դի է հայտնաբերվել
15:06 • 18.02.20
ՌԴ Վոլգոգրադ քաղաքում կառուցվող հայկական եկեղեցու տարածքում երեքշաբթի առավոտյան բռնկված հրդեհի մարումից հետո տղամարդու դի է հայտնաբերվել, հաղորդում է regnum.ru-ն:
Հրդեհի մասին փրկարարները հաղորդագրություն են ստացել 10:00-ին: Ժամը 10:21-ին հրդեհը մարվել է, որից հետո հայտնաբերվել է անհայտ տղամարդու դին:
Այս պահին մահացածի ինքնությունը պարզվում է:
Placeholder










