Հարձակում Բուրկինա Ֆասոյի եկեղեցիներից մեկում. կան 2 տասնյակից ավելի զոհեր և վիրավորներ
Անհայտ անձինք հարձակում են գործել Բուրկինա Ֆասոյի բողոքական եկեղեցու այցելուների նկատմամբ կիրակնօրյա ծառայության ժամանակ, գրում է Mk.ru-ն:
Պաշտոնական տվյալներով՝ զինյալների հարձակման հետևանքով զոհվել է 24 մարդ, այդ թվում՝ եկեղեցու հովիվը: Նշվում է, որ ևս 18 մարդ տուժել է:
Չարագործները 2 մարդու առևանգել են և դեպքի վայրից փախուստի դիմելիս թալանել նաև մոտակա խանութը:
Ներկա պահին որևէ խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, պարզաբանում է Directorate 4 թելեգրամ ալիքը:










