Բանգկոկի առևտրի կենտրոններից մեկում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել
Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի կենտրոնում գտնվող առևտրային կենտրոնի 4-րդ հարկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, ևս մեկը զոհվել է:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով «Թխաի Ռատ» պարբերականին:
Կրակոցները հնչել են տեղի ժամանակով 15:15-ին (Երևանի ժամանակով 12:15-ին):
Պարբերականը նշում է, որ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, սկսվել է հետաքննություն:










