Չինաստանի քաղաքացիներին արգելել են մուտք գործել Ռուսատան
Ռուսաստանը փետրվարի 20-ից ժամանակավորապես կարգելի Չինաստանի քաղաքացիների մուտքը երկիր, որոնք Ռուսաստան են մեկնում աշխատելու, սովորելու, զբոսաշրջության և մասնավոր նպատակներով:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին տեղեկացրել են ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի գրասենյակից: Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:
«2020 թվականի փետրվարի 20-ից ժամակավորապես դադարեցնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության պետական սահմանով»,- ասվում է հաղորդագրության մեջ:










