Ուկրաինայում աշխատանքից ազատվել են բոլոր 6 դատախազները, որոնք զբաղվում էին 2014-ին մալայզիական Boing-ի կործանման գործով

01:29 • 18.02.20

Ուկրաինայում աշխատանքից հեռացվել են բոլոր 6 դատախազները, որոնք զբաղվում էին Դոնբասում 2014-ին մալայզիական Boeing-ի կործանման գործով, գրում է NRC Next-ը՝ հղում տալով անանուն աղբյուրների:

Պարբերականը նկատում է, որ աշխատանքից զանգվածային հեռացումները տեղի են ունեցել ուկրաինական արդարադարության պատմության մեջ խոշորագույն վերակազմման ֆոնին:

Այս բարեփոխումները սկսվել են նախորդ տարի: Այս ընթացքում աշխատանքից հեռացվել է 710 դատախազ: Նրանց թվում է նաև 2 մարդ, որոնք ներառված էին Ուկրաինայի կողմից Համատեղ քննչական խմբում: Կրճատումների տակ են ընկել նաև այն դատախազները, որոնք ներառված են եղել MH17-ի գործով ստորաբաժանման մեջ:

«Ուկրաինական դատախազությունում կոռուպցիան իրապես լայնորեն տարածված է: Շատ դատախազներ պատրաստ են ֆինանսական փոխհատուցման պարագայում փակել գործը»,- ընդգծում է պարբերականը

Հիշեցնենք, որ մալայզիական Boeing-ը, որը MH17 չվերթով Ամստերդամից Կուալա Լումպուր թռիչք էր իրականացնում, կործանվել էր Դոնեցկի երկնքում 2014-ի հուլիսի 17-ին: Ինքնաթիռում գտնված բոլոր մարդիկ (298) մահացել են: Ուկրաինան ինքնաթիռի կործանման համար մեղադրել էր աշխարհազորային: