Վրաստանի խորհրդարանում խոսնակի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը միացրել է ԽՍՀՄ օրհներգը (տեսանյութ)

15:22 • 18.02.20

Վրաստանի խորհրդարանում ընթանում է խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի ամենամյա զեկույցի ներկայացումը: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:

Թալակվաձեի ելույթի ժամանակ ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան որպես բողոքի նշան մուտք է գործել դահլիճ և միացրել  Խորհրդային միության օրհներգը:

Օրհներգը միացվել է այն ժամանակ, երբ Թալակվաձեն սկսել է քննադատել ընդդիմությանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի համար:

Խորհրդարանի խոսնակը, երաժշտության հնչյունները լսելով, ծիծաղել է և գործընկերներին առաջարկել ծափահարել: