Հնդկաստանում վագրը հարձակվել է զբոսաշրջային ավտոբուսի վրա (տեսանյութ)

20:31 • 18.02.20

Հնդկաստանի Չհատիսգարհ նահանգի ջունգլիներում վագրը հարձակվել է զբոսաշրջային ավտոբուսի վրա:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, գիշատիչ կենդանու ուշադրությունը գրավել է տրանսպորտային միջոցի պատուհանից դուրս եկած վարագույրը: Վայրագույրի հետևից վազող վագրին տեսագրել է ավտոբուսում գտնվող զբոսաշրջիկներից մեկը:

Կենդանին այնքան է վազում ավտոբուսի հետևից, մինչև որ հասնում է դուրս մնացած վարագույրին և կարճ ժամանակով կարողանում է բռնել այն:

Զբոսաշրջիկների արձագանքը վագրի հետապնդումներին տարբեր է: Լսվում է, որ ինչ-որ մեկը ծիծաղում է, մեկ ուրիշն էլ վախից գոռում է: Արդյունքում ավտոբուսն արագացրել է ընթացքն ու հետևում թողել կենդանուն: