Իրանում 8 մարդ է դատապարտվել ԱՄՆ-ի հետ համագործակցության համար

15:42 • 18.02.20

Իրանի վերաքննիչ դատարանը 8 անձի ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի հետ համագործակցելու և ի օգուտ ԱՄՆ-ի լրտեսելու համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամհոսսեյն Էսմաիլիին:

Էսմաիլին մամուլի ասուլիսի ժամանակ թվարկել է դատապարտվածների անունները: Նրա խոսքով՝ դատապարտվածներից  6-ին մեղադրանք է առաջադրվել «թշնամական Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար», նրանք դատապարտվել են 6-ից 10 տարվա ազատազրկման: Մեկը դատապարտվել է ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու համար ու դատապարտվել 6 տարվա ազատազրկման, ևս մեկ քաղաքացի դատապարտվել է 4 տարվա ազատազրկման` «Իրանը ոչնչացնելու նպատակով դավադրության համար»:

Երկրի դատական իշխանության պաշտոնական ներկայացուցիչը ավելացրել է, որ դատապարտված անձանց արարքները խարխլել են Իրանի ազգային անվտանգությունը: