Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ

18:36 • 18.02.20

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Փետրվարի 18-ին Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց փրկարար ծառայողներին և հանդիսավոր կերպով հանձնեց կոչումները:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով փրկարար ծառայողներին, մաղթեց խաղաղ և անվտանգ ծառայություն, ինչպես նաև հորդորեց աշխատանքի մեջ լինել ավելի զգոն և ուշադիր: