Մոսկվայում արտակարգ վայրէջքի է պատրաստվում Բեռլինից ժամանած SSJ-100-ը, որում, հավանաբար, ռուս նախարար է գտնվում
Ռուսական Русджет ավիաընկերության SSJ-100 ինքնաթիռը, որը կատարում է Բեռլին-Մոսկվա չվերթը, պատրաստվում է արտակարգ վայրէջք կատարել «Վնուկովո» միջազգային օդանավակայանում:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայությունների աղբյուրին, ինքնաթիռը հրատապ վայրէջք է կատարում օդորակման համակարգի անսարքության ցուցիչի գործարկման պատճառով:
Աղբյուրի տվյալներով՝ օդանավում կարող է գտնվել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:










