Պուտինը Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակել Սերգեյ Մելիք-Բաղդասարովին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է Վենեսուելայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանին` Վլադիմիր Զաեմսկիի փոխարեն նշանակելով Սերգեյ Մելիք-Բաղդասարովին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մինչ այս Սերգեյ Մելիք-Բաղդասարովը զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության Լատինական Ամերիկայի վարչության ղեկավարի տեղակալի պաշտոնը:
«Սերգեյ Միխայիլի Մելիք-Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,-ասված է նախագահի հրամանագրում:










