Կրասնոդարում հարբած կինը բաժակակցին զարմացնելու համար սավաններով իջել է շենքի 6-րդ հարկից և հայտնվել վերակենդանացման բաժանմունքում

04:49 • 18.02.20

ՌԴ Կրասնոդարում տեղացի կինը որոշել է բաժակակցին զարմացնել իր ֆիզիկական պատրաստվածությամբ և ցուցադրել բնակարանից դուրս գալու իր ոչ ստանդարտ ելքը:

Регион онлайн-ի փոխանցմամբ՝ նա սավաններից երկար պարան է հյուսել և որոշել դրանով ցած իջնել 6-րդ հարկի պատուհանից: 

Հաղորդվում է, որ կինը եղել է հարբած: 41-ամյա մարմնամարզուհին չի կարողացել իրեն պահել պարանի վրա և ցած է ընկել:

Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել: Հիվանդանոցում հայտնել են, որ ընկնելու հետևանքով կինը ստացել է գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, վզի կոտրվածք և կատատրավմա:

Ներկա պահին կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է: