Աջափնյակի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը

10:00 • 18.02.20

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը՝ Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել և հայտնել, որ վարչական շրջանի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել:

Թելման Թադևոսյանը Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2020 թ. հունվարի 31-ին:

Նշենք, որ Թելման Թադևոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։