Ավստրալիայում 2 ինքնաթիռի բախման հետևանքով 4 մարդ է զոհվել

11:12 • 19.02.20

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Մանգալոր քաղաքի մոտակայքում՝ օդում երկու փոքր ինքնաթիռների բախման հետևանքով 4 մարդ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ավստրալական ոստիկանությանը:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության աշխատակիցները:

«Հիմքեր կան կարծելու, որ երկու ինքնաթիռները բախվել են վթարային վիճակի ստեղծման պատճառով: Ինքնաթիռներից յուրաքանչյուրում երկուական ուղևորներ են եղել, նրանք մահացել են դեպքի վայրում: Նրանց ինքնությունը դեռևս չի պարզվել»,-ասված է Վիկտորիա նահանգի ոստիկանության հայտարարությունում:

Իրավապահները տեղի ունեցածի մասին տեղեկացրել են քաղաքացիական ավիացիայի անվտանգության վարչությանն ու  տրանսպորտի անվտանգության ավստրալական բյուրոյին:

Սկսվել է հետաքննություն: