Կանադական Air Canada ավիաընկերության օդանավի անիվը կոտրվել և մնացել է շասիի մեջ. օդաչուն վայրէջք է կատարել առանց առջևի անիվի
Նյու Յորքից դեպի Տորոնտո թռչող կանադական Air Canada ավիաընկերության ինքնաթիռն առանց ակների է վայրէջք կատարել, հայտնում է CTV News հրատարակությունը՝ հղում տալով ավիափոխադրող ընկերության ներկայացուցչի հայտարարությանը։
Նշվում է, որ թռիչքի ժամանակ ինքնաթիռի անիվը կոտրվել և շպրտվել է շասիի կանգնակի վրա։
Հաղորդվում է, որ օդանավի տախտակամածին 120 ուղևոր, ինչպես նաև անձնակազմի 5 անդամ է եղել։
Հրատարակությունը Twitter սոցիալական կայքի իր էջում նաև ինքնաթիռի վայրէջքի տեսանյութն է հրապարակել, որը մեծ տարածում է գտել համացանցում։
Տեսանյութի կադրերում երևում է, որ օդանավը հաջող վայրէջք է կատարում։
PHOTO Western Global Airlines #KD6101 just departed Toronto and heading to Toulouse. N513SN McDonnell Douglas MD-11Fhttps://t.co/e14h7F9xpi pic.twitter.com/pLthUFchis
— Tom Podolec Aviation (@TomPodolec) February 19, 2020










