Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1921-ի
Չինաստանի Հուբեյ նահանգում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 1921-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ առողջացել է 9128 մարդ, վարակվածների թիվը գերազանցում է 61,6 հազարը:
Վերջին շրջանում ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:










