Իսրայելը չեղարկել է Գազայի հատվածի դեմ սահմանափակումները

10:41 • 19.02.20

Իսրայելի իշխանությունները չեղարկել են Գազայի հատվածի բնակիչների դեմ կիրառվող  սահմանափակումները, ինչի մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, գրում է The Times of Israel-ը:

Քաղաքացիական իրավունքների սահմանափակումները չեղարկելու մասին որոշումը կայացվել է «վերջին օրերին Գազայի հատվածում տիրող հարաբերական անդորրի ֆոնին»:

Իսրայելը Գազայի հատվածի բնակիչներին Իսրայել մուտք գործելու համար 2000 թույլտվություն կտրամադրի, ինչպես նաև կընդլայնի ձկնորսական գոտին, որտեղ պաղեստինցիներին թույլ է տրվում նավարկել և ձուկ որսալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին իսրայելական ՌՕՈՒ-ն հարվածներ էր հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դիրքերին՝ ի պատասխան այդ կողմից իրականացված հրթիռակոծության: