Չինացի կինոռեժիսորն ու նրա ընտանիքի անդամները մահացել են Ուհանում` կորոնավիրուսի վարակման հետևանքով

01:30 • 19.02.20

Չինացի կինոռեժիսոր Չանգ Կայն ու նրա ընտանիքի անդամներից երեքը մահացել են Ուհան քաղաքում` Covid-19 կորոնավիրուսի վարակման հետևանքով: Այս մասին հայտնում է Variety-ն:

Նշվում է, որ 55-ամյա տղամարդն ու նրա քույրը վարակվել են ծնողներին խնամելիս, որոնք ևս հիվանդ էին կորոնավիրուսով: Մինչ չարաբաստիկ դեպքը ռեժիսորն իր սոցցանցերի էջերում պատմել է այն մասին, թե ինչպիսի դժվարությունների է բախվել, երբ փորձել է ծնողներին հիվանդանոց տեղափոխել:

Նա գրել է, որ հիվանդանոցներում ազատ տեղ չի եղել և որ ոչ ինքը, ոչ էլ իր բարեկամները բժշկական որևէ օգնություն չեն ստացել հիվանդության զարգացման վաղ շրջանում: