Հրդեհ` Լոռու մարզում. Ալավերդիում այրվել են վագոն տնակներ. Shamshyan.com

00:40 • 19.02.20

Փետրվարի 18-ին հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:05-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Երիտասարդական փողոցից ներքև գտնվող «Շեկ կռուգ» կոչվող տարածքում այրվում են 2 վագոն-տնակներ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի թիվ 40 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ Կամո Գալինյանի գլխավորությամբ:

Ամբողջությամբ այրվել է 1-ին վագոն-տնակը՝ 4-6 քմ, իսկ 2-րդ տնակը՝ 10-12 քմ այրվել է մասամբ և ջերմահարվել է մոտակա ինքնաշեն տնակի պատը: Հրշեջներ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը և մեկուսացրել այն:

Հրդեհի մոտակայքում անցնում են երկաթգծի բարձր լարման էլեկտրալարեր: Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: