Ռիգա-Հելսինկի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 30 րոպե անց վերադարձել է Ռիգա

05:24 • 19.02.20

Լատվիական AirBaltic ավիաընկերության Q400 NextGen ինքնաթիռը, որն իրականացնում էր Ռիգա-Հելսինկի չվերթը, օդ բարձրանալուց 30 րոպե անց ստիպված է եղել վերադառնալ մայրաքաղաք: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:

«Թռիչքի ժամանակ խնդիրներ են առաջացել: Անձնակազմը հաղորդել է օդանավում ոչ բավարար ճնշման մասին: Օդաչուները որոշում են կայացրել վերադառնալ Ռիգա»,- գրված է հայտարարությունում:

Նշվում է, որ Էստոնիայի տարածքում ինքնաթիռը կտրուկ ցած է իջել, ապա շրջվել է և վերադարձել Ռիգա: