ԱՄՆ-ում գնդակահարել են ռեփեր Pop Smoke-ին (տեսանյութ)

23:05 • 19.02.20

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում գնդակահարել են 20-ամյա ռեփեր Pop Smoke-ին, հայտնում է Daily Mail պարբերականը:

Տեղեկության համաձայն` Pop Smoke կեղծանվամբ հանդես եկող Բաշար Բարաք Ջեքսոնին սպանել են իր տանը: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ին՝ առավոտյան 4:30-ին (Երևանի ժամանակով` 16:30-ին):

Ոստիկանության տեղեկությունների համաձայն` երկու դիմակավորված տղամարդ ներխուժել է ռեփերի առանձնատուն և մի քանի կրակ արձակելուց հետո մահացու վիրավորում հասցրել աստղին:

Հանցագործները փախել են դեպքի վայրից, իսկ ավելի ուշ հիվանդանոցում հայտնի է դարձել, որ երգիչը  մահացել է:

Նրա սպանության պատճառները հայտնի չեն: Տեղեկություններ չկան նաև, թե արդյո՞ք նա ծանոթ է եղել հանցագործների հետ: Ոստիկանությունը ենթադրում է, որ ռեփերին սպանել են գողության փորձի ժամանակ: