Բեռլինից ժամանած SSJ-100-ը օդանավն արտակարգ վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում
Ռուսական Русджет ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, որն իրականացրել է Բեռլին-Մոսկվա չվերթը, արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» միջազգային օդանավակայանում:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, ինքնաթիռը հրատապ վայրէջք է կատարել օդորակման համակարգի անսարքության ցուցիչի գործարկման պատճառով:
Աղբյուրի տվյալներով՝ օդանավում կարող է գտնվել ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը:










