Թրամփը խոստովանել է, որ իր թվիթերյան գրառումներն իսկապես կարող են խանգարել ԱՄՆ գլխավոր դատախազին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր թվիթերյան գրառումներն իսկապես կարող են խոչընդոտել ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի աշխատանքին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ես իսկապես բարդացնում եմ Բարի աշխատանքը, համաձայն եմ նրա ասածի հետ»,- ասել է Թրամփն ու հավելել, որ լիովին վստահում է դատախազին:
Ավելի վաղ ABC News-ին տված հարցազրույցում Բարը նշել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումները խոչընդոտում են գերատեսչության աշխատանքին:
Գլխավոր դատախազի հայտարարությունը վերաբերում է Թրամփի` նախագահի նախկին խորհրդական Ռոջեր Սթոունի գործի վերաբերյալ մեկնաբանություններին: Վերջինս մեղադրվում է կեղծ ցուցմունքներ տալու և 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործի հետաքննությանը խոչընդոտելու համար:
Ըստ Բարի` Թրամփը երբեք նրան այս գործի համար չի խնդրել որևէ բան անել, սակայն նրա հայտարարությունները, այդ թվում նաև Twitter սոցիալական կայքում նախարարության աշխատակիցների, գործը քննող դատավորների վերաբերյալ մեկնաբանություններն անհնարին են դարձնում աշխատանքը:










